
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն իրականացրել է մի շարք հարցումներ Հայաստանի քաղաքացիների շրջանում:
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:
Հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունից դուրս գալուն: Հարցվածներին 27,1%-ը կողմ է քվեարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտությանը, 19,6%-ը քվեարկել է դեմ: