Ինչու Զեմֆիրա Միրզոևան չի դնում պատգամավորական մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից, պատգամավորական մանդատից չի հրաժարվի:

Բանն այն է, որ ասորական համայնքը ներկայացնող Միրզոևան խորհրդարանը չի լքի զուտ այն պատճառով, որ «Հայաստան» դաշինքը մանդատ չկորցնի: Այսինքն՝ եթե ազգային փոքրամասնություների քվոտայով խորհրդարան եկած Միրզոևան հրաժարվի մանդատից, ապա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ-պատգամավոր ունենալու քվոտան իշխող մեծամասնությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կանցնի:

Հետևաբար՝ առանց այն էլ քիչ մանդատ ունեցող ընդդիմության շահերից չի բխում մեկով նվազեցնել դրանց թիվը:

Վահե Հակոբյանի հիմնադրած կուսակցությունն այսօր հայտարարություն էր տարածել ու նշել, որ կուսակցությունը հրաժարվում է խորհրդարանում ներկայացված լինելուց և լքում թե՛ ԱԺ-ն, թե՛ «Հայաստան» խմբակցությունը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ կուսակցության այն անդամները, որոնք «Հայաստան» դաշինքի քվոտայով կարող են մանդատ ստանալ, ազատ են որոշել՝ վերցնո՞ւմ են մանդատը, թե՞ ոչ:

Բայց եթե պատգամավորական մանդատ վերցնեն, ապա ըստ կուսակցության հաղորդագրոթյան, պարտավոր են լքել կուսակցական շարքերը:

Սևակ Վարդումյան




Լրահոս