ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վրաերթի է ենթարկվել:
Մեզ հայտնի դարձավ, որ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Քիչ առաջ ՀՀ քնչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ վարչապետի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ.
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Իրականացվում է նախաքննություն»։