
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևանի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ: Նոյեմբերի 27-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Տերյան փողոցում նրանք ձերբակալեցին երեք տղամարդու և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
41-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Բայկալ» ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Իսկ մեքենայի բեռնախցիկում կային երկու ինքնաձիգ, երեք պահեստատուփ` լիցքավորված փամփուշտներով:
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։