«Շիրակ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին, «Նոա»-ն` «Ալաշկերտ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԲԿՄԱ-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում հյուրընկալեց Գյումրու «Շիրակ»-ին: Գյումրու թիմին հաջողվեց հաջողություն նժարն իր կողմը թեքել միայն հանդիպման ավելացված րոպեին:

ԲԿՄԱ-«Շիրակ»` 0:1:

Ավելի վաղ կայացած խաղում «Նոա»-ն անակնկալ հաղթանակ տոնեց «Ալաշկերտ»-ի նկատմամբ: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը զիջեց 2:3 հաշվով: «Նոա»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Հայկ Ղևոնդյանը, Գուդնյուզ Իգբոկվեն և Լևոն Վարդանյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Այժմ մրցաշարային աղյուսակում «Շիրակ»-ը 7-րդն է, «Նոա»-ն մնում է վերջին տեղում, «Ալաշկերտ»-ը երրորդն է, իսկ ԲԿՄԱ-ն նախավերջինն է:




Լրահոս