
Նոյեմբերի 28-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 20-ի ժամը 21.30-ի սահմաններում առևանգել են եղբոր անվամբ հաշվառված «ՎԱԶ-21013»-ը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի ծառայողներն ու քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մեքենան փախցրել է Արշալույս գյուղի 26-ամյա բնակիչը:
Նոյեմբերի 28-ին երիտասարդը Արշալույս գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: