
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնում։
Հրաչյա Սարգսյանը որոշումը ստորագրել է նոյեմբերի 23-ին։
Ռոման Ամոյանի հետ պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով։