650 հազար դոլար ու անթաղ մարմիններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Երևանը տոնական եռուզեռի մեջ է. տոնական զարդարանք ստանալու համար փողոցներ են փակվում, Ամանորի զարդեր ու լույսեր կախվում և այլն, և այլն: Տպավորություն է, թե մեր երկրում էլ ոչ մի ուրիշ դարդ ու ցավ չկա, ու պատերազմների պատճառով անդադար կորուստներ ունեցող երկիրն հենց միայն գերշքեղ Նոր Տարին է պակասում:

Ըստ տարբեր հրապարակումների՝ Երևանի քաղաքապետարանն Ամանորի զարդարանքների համար արդեն իսկ մոտ 650 հազար ամերիկյան դոլար է ծախսել: Ի դեպ, քաղաքապետարանը դա արել է մեկ անձից գնման սկզբունքով:

Եվ սա այն ֆոնին, որ ոչ միայն 2022-ի սեպտեմբերի 13-ի մեկօրյա, այլ նաև 2020-ի 44-օրյա պատերազմից հետո առ այսօր դեռ անթաղ մարմիններ ունենք: Հայաստանի տարբեր դիահերձարաններում դեռ չնույնականացված մարմիններ ու մասունքներ կան, հայ գերիները Բաքվի բանտերում շարունակվում են կտտանքների ենթարկվել, մի քանի տասնյակի հասնող անհետ կորածներ կան, իսկ մայրաքաղաքը պատրաստվում է մեծ շուքով Նոր Տարի նշել: Ինչ խոսք, սիրուն չի:

Սևակ Վարդումյան




Լրահոս