Ինչ են քննարկել ՔՊ վարչության նիստում․ մանրամասներ են հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչությունը, որում ասված է․

«Հաստատվել է կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։ Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։

Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր»,- գրված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։




Լրահոս