Պատերազմի սպառնալիք, ոչ դաշնակցային հարաբերություններ․ ինչ են քննարկել ՔՊ նիստում․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ՝ նոյեմբերի 29-ին, վարչության նիստ էր անում, ինչի ժամանակ ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը զարգացման և կապերի, իսկ Գևորգ Պապոյանը՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով տեղակալներ են նշանկվել։

Նման հաղորդագրությամբ ՔՊ-ն փորձել է ցույց տալ, որ ամեն բան կարգին է ու իրենք միմիայն ներկուսակցական հարցեր են քննարկել։ Իրականում սակայն վարչության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների մոտ անկեղծացել է, որ իրենց վիճակն անչափ վատ է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչապետն ասել է նաև, որ պատերազմի սպառնալիքը կախված է մեր երկրի գլխին, ու որ դաշնակից, այնուամենայիվ, չունենք։ Հավելել է նաև, որ, այսպես ասած, անտեր վիճակում ենք, քանի որ դաշնակիցները մեզ չեն պահում։

Սևակ Վարդումյան




Լրահոս