Ինչու մինչ օրս Վահագն Խաչատուրյանը չի նշանակում դատավոր Մնացական Մարտիրոսյանին. այլոք նշանակվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակելու հարցը առկախել է: Ըստ էության, նախագահականում սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վերջին օրերին ՀՀ նախագահը մի շարք դատավորներ է նշանակել, ավելին՝ նաեւ նախագահականում դատավորների երդման արարողություններ են կայանում, սակայն Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը դեռ չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականությունը, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: Միայն մեկ մարդ է որոշելու՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե ոչ, եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Հիշեցնենք, որ դատական համակարգը կոռումպացվածներից եւ մաֆիոզներից ազատելու առաքելությամբ Բարձրագույն դատական խորհուրդ գործուղված Կարեն Անդրեասյանի ղեկավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս