
ArmLur.am-ը տեղեկացավ, թե այս տարվա նոյեմբերի երեքից չորսը ՀՀ ում անցկացված հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացման համար որքան գումար է ծախսվել։
Ըստ այդմ, մենք տեղեկացանք, որ ծախսերը կազմել են 1.160.130 (մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար հարյուր երեսուն) դրամի սահմաններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինհանի հրամանով, այն կատարվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության:
Ն.Հ.