
Հայաստանում մարդիկ պատրաստվում են ցրտաշունչ ձմռանը՝ շտապելով գնել տաք վերարկուներ, ձմռան համար նախատեսված մորթյա կոշիկները: Սակայն, ի տարբերություն մթերային ապրանքների՝ կոշիկների ու հագուստների շուկայում գնաճ չի նկատվել:
ArmLur.am-ը շրջել է «Մալաթիայի» շուկայում, զրուցել տեղի առեւտրականների հետ, սակայն վերջիններիս խոսքով՝ այս տարի առեւտուրը թույլ է, ըստ նրանց՝ մարդկանց ձեռքը գումար չկա, բայց չեն հուսահատվում:
Ըստ առեւտրականների՝ մեր քաղաքացիներն առավել նախընտրում են դրսի արտադրանքը, քան տեղեկան արտադրանքը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսայնյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան