
Այս գիշեր ևս հայ ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է եղել։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ նախարարության՝ հակառակորդը կիրառել է նաև ականանետ։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին է մեղադրել երեկ երեկոյան և գիշերը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված դիրքերից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ Մյուս կողմից լարված էր նաեւ Արցախում։
Երեկ Ադրբեջանի զինուժը շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: