ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ շաբաթվա ընթացքում երկու ծննդկանի կյանք է ընդհատվել. ՀՀ Առողջապահության նախարարը՝ իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթվա մեջ՝ երկու ծննդկանի մահ: Մահացածների հարազատները դիմել են իրավապահներին և հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել բժիշկների պատճառով:

Նոյեմբերի 28-ին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ-ում» (Հանրապետական ծննդատուն) 21-ամյա ծննդկան է մահացել։ 21-ամյա Ծ․Ն․-ն նոյեմբերի 25-ին ընդունվել է Հանրապետական ծննդատուն, որտեղ ծննդաբերությունից հետո շուրջ երկու օր մնացել ու անընդհատ բողոքել է առողջական վիճակից՝ որովայնի, ոտքերի ցավից։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել, եւ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։

Մահացածի հարազատները եւս պնդում են, որ կատարվածի մեղավորները բժիշկներն են: Ու մինչ ցավալի դեպքերով նշանակվել են փորձաքննություններ եւ քրեական վարույթ է նախաձեռնվել, հարազատներն այս օրերին հարցաքննվում են եւ իրավապահներին պնդում են, որ բոլոր մեղավորներին պետք է պատժել:

Կպատժվեն մեղավորները, թե ոչ՝ կհետեւենք քննության ընթացքին, սակայն իրավիճակի մասով ArmLur.am-ը զրուցեց նաեւ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա որպես նախարար ինչ է արել այս ուղղությամբ, եւ արդյո՞ք դեպքերը չեն անհանգստացնում իրեն:

Քնար Մանուկյան




Լրահոս