Փաշինյանի ևս մեկ յուրային ՔՊ-ում պաշտոն է ստացել. նա վերանայում է սիրելիների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Առաջին հայացքից ոչ արտասավոր այս տեղեկությունն այնքանով է հետաքրքիր, որ այն հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի՝ օրեր առաջ հրապարակած տեղեկությունը:

Օրաթերթը, մասնավորապես, գրել էր. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը»: Եվ այժմ Մանավազյանի՝ կուսակցությունում պաշտոնի նշանակելն ու հավելյալ լիազորություններ տրամադրելը վերոնշյալի ապացույցն է: Մանավազյանի ու Փաշինյանի ընտանիքի մտերմությունը տարիների պատմություն ունի:

Պատգամավորը, նշենք, 2008-2019-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հաշվապահն է եղել, 2019-2021-ին՝ նույն ՍՊԸ-ի տնօրենը: Հետևաբար՝ «հին ընկերներին» կամ յուրայիններին ավելի մեծ լիազորություններ տալը ոչ այլ ինչ է, քան սեփական թիմում սիրելիների ցանկի վերանայում:

Սևակ Վարդումյան




Լրահոս