
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցում մանրամասնել է՝ կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը. «Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9–ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկմանը: Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը»: