
Ազգային ժողովի նորացված ճաշարանն օրեր անց կբացի դռները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերանորոգված ու վերազինված ճաշարանը մինչև դեկտեմբերի 15-ը կբացի դռները:
Նշենք, որ այս տարվա ամռանից՝ խորհրդարանի՝ արձակուրդ գնալուն զուգահեռ, ԱԺ ճաշարանը վերանորոգման պատճառով փակել էր դռները: Խորհրդարանի աշխատակիցները ստիպված էին փոքրիկ ու խիստ սահմանափակ սննդակարգով ճաշարանում սնվել:
Այժմ, փաստորեն, մոտ երկու շաբաթից ԱԺ-ականները հին, բայց արդեն նորացված ճաշարանից կարող են օգտվել:
Սևակ Վարդումյան