
Դեկտեմբերի 5-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Նկատի կառնվի ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ համալիրը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախատեսվում է նաև մանրամասն քննարկել մի շարք արդիական տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատուկ ուշադրություն կդարձվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա դեկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման քննարկմանը։ Դրանք կոչված են ապահովելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։