Նոյեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը երեքին մոտ, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տարել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա վարորդին և բյուրեղավանցի 21-ամյա ուղևորին: Բյուրեղավանցու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 46 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամի միջոցով` Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար:
Այս դեպքից մոտ կես ժամ անց պարեկները Էրեբունու փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ՝ 5 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է:
Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ: