ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Բաղրամյան փողոցում

Այս կինն ամեն անգամ կա՛մ կառավարության շենքի մոտ է, կա՛մ նախագահական նստավայրի. պայքարում է  «Բանակն իրականում» նախաձեռնության հետ համատեղ: Տիկինը սփյուռքահայ է, վերադարձել է հայրենիք բնակություն հաստատելու համար: Ակցիաներին գալիս է իր որդու` Եփրատի հետ: Կինը պատմում է, որ գրեթե ամեն շաբաթ, երբ լսում է, թե բանակում սպանության կամ ինքնասպանության  դեպքեր են գրանցվում, հիասթափվում է եւ շատ է անհանգստանում իր զավակի համար, քանի որ իր որդին եւս պետք է ծառայի հայոց բանակում: Սակայն նման հաճախականությամբ ողբերգական դեպքերից հետո սփյուռքահայ տիկինն այլեւս վստահ չէ, որ հայոց բանակում ծառայությունն անփորձանք կլինի իր զավակի համար: 




Լրահոս