ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-հունգարական հարաբերություններ՝ 10 տարի անց. ինչ են պայմանավորվել երկու կողմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները: Այս պայմանավորվածությունն երկու երկրների արտաքին գործերի նախարարները ձեռք են բերել երեկ՝ հանդիպման ժամանակ:

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն Լեհաստանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում են հանդիպել եւ մտադրություն հայտնել նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այն պետք է լինի հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։

Ավելին, Երևանն ու Բուդապեշտը ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: Հավելենք, ո հոկտեմբերին, երբ հանդիպում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների ու ՀՀ վարչապետի միջեւ, ներկա էր նաեւ Հունգարիայի վարչապետը եւ մամուլի հրապարակումների համաձայն, նա ու Նիկոլ Փաշինյանը անգամ առանձնազրույց են ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս