ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ դեսանտագրոհային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի նռնակաձիգ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախաձեռնված և իրականացված ագրեսիայի ընթացքում, 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում, իր ստորաբաժանման կազմում ընդգրկված լինելով Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքին հարակից՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում մարտական առաջադրանքի իրականացմանը, մասնավորապես՝ վերադաս հրամանատարության պլանավորման համաձայն պարտավոր լինելով ստորաբաժանման կազմում մասնակցել ագրեսիայի արդյունքում ՀՀ ԶՈՒ վերահսկողությունից դուրս եկած մարտական դիրքերը ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ վերադարձնելու մարտական խնդրի կատարմանը, հրաժարվել է այդ զինվորական ծառայության առանձին պարտականությունը կատարելուց՝ վերադաս հրամանատարությանը բացահայտ հայտարարել է, որ չի մասնակցի հակագրոհին և դրանից բխող մարտական գործողություններին, որը զուգորդվել է նշված զինվորական ծառայության առանձին պարտականությունը փաստացի չկատարելով՝ ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքից բխող հակագրոհի և հակառակորդի հետ անմիջական մարտական գործողությունների իրականացման պարագայում շարքային Տիգրան .Դանիելյանը մնացել է տեղում:
Նշենք, որ Դանիելյանը միակ մեղադրյալը չէ : Գրել էինք, որա յս տարվա սեպտեմբերի 13-ին սկսված պատերազմի ընթացքում ուշագրավ դեպքեր են եղել, ինչի արդյունքում իրավապահները հարուցել են քրեական գործ: Այսպիսով ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Իրինա Բալայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԶՈւԳՇ պետի 2021 թվականի օգոստոսի 25-հրամանով հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի բուժկետի պետ-բուժակ, կոչումով սերժանտ, նույն զորամասում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին հրաժարվել է զինվորական ծառայություն իրականացնել եւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի հրամանով սահմանված Ջերմուկի մատույցներում պաշտպանության անցնելու պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:
Նա մեղադրյալի աթոռին է, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը:
Քնար Մանուկյան