Դաշնակցությունը որոշել է. Սաղաթելյանը` մանդատը դնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ անդրադարձավ իր` մանդատը դնելու հարցին։

«Նման քննարկում եղել է կուսակցությունում, բայց ՀՅԴ֊ն որոշել է, որ խորհրդարանի կուսակցական պատգամավորները պետք է մասնակցեն նիստին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ի տարբերություն իր գործընկերների, խորհրդարանական աշխատանքին չի վերադարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռ 2 շաբաթ առաջ էր գրել, որ նա, հավանական է, վայր դնի պատգամավորական մանդատը: Սաղաթելյանի՝ խորհրդարանը լքելու հանգամանքը իշխանությունների համար «ցանկալի արդյունքի հասնելու» նման մի բան է: Բանն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», չբավարարվելով նրան խորհրդարանի փոխնախագահի աթոռից պաշտոնանկ անելուց, այժմ էլ ամեն գնով ուզում է նրա ձեռքից մանդատը վերցնել:




Լրահոս