ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքով որոշում է կայացվել: Հայտնի է, թե ով է հուշարձանը վնասել եւ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայատարվել ու գործը ուղարկվել է դատարան: Իսկ ահա մեղադրյալը Կարեն Խաչատրյանն է:
Կարեն Վարոսի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ.ապրիլի 13-ին դիտավորությամբ հարվածել և վնասել է Արզախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը:
Ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Համաձայն ոստիկանության՝ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելւ համար:
Քնար Մանուկյան