Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ․ նոյեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1048 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 հիվանդ, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։

2022թ․ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 20155 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4208 դրական դեպք։
‼️ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային կանոնները՝
Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից,

Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, կամ մաքրեք ալկոհոլային հիմքով՝ ախտահանիչով,

Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,

Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժշկի:




Լրահոս