Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, սակայն ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցելու փորձերն անհաջող են եղել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահը միշտ եղել է, կա և մնում է բաց բանակցությունների համար՝ մեր շահերն ապահովելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը դեռ հատուկ գործողության մեկնարկից առաջ փորձել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ, սակայն այս նախաձեռնությանը չեն արձագանքել: