ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ իշխանական պատգամավոր էր, այսօր՝ ԿԸՀ նախագահ. ՔՊ-ն երկիրը բռնապետության է տանում. պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ընդդիմության հրավիրած արտահերթ նիստում պատգամավորները չընդունեցին «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները զերծ մնացին քվեարկությանը մասնակցելուց։ Այսպիսով, խորհրդարանն այդպես էլ չընդունեց «Հայաստան» խմբակցության պատրաստած հայտարարության նախագիծը։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պատահական չէ, որ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը, ու քանի որ ամեն բան նախապես են հաշվարկում, ապա մտածել ու ապահովել են, որ եթե ապագայում իրենց կողմից ոչ հայամետ հայտարարություն ընդունվի, ապա այն ոչ միայն ԱԺ-ում, այլ նաև ՍԴ-ում խոչընդոտների չհանդիպի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս