Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Կենսագրություն
Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում:
2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը, իսկ 2003թ.՝ նույն բուհի մագիստրատուրան:
2003-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. – Լոռու մարզի դատախազության քննիչ
2007-2011թթ.– Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2011-2013թթ.– ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,ապա՝ ավագ դատախազ
04.11.2013թ.– ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
11.11.2013թ.– Կոտայքի մարզի դատախազի տեղակալ
2013-2016թթ.– Արմավիրի մարզի դատախազ
2016-2017թթ.– Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2017-2019թթ.- ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2019-2022թթ.- ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել «Մխիթար Գոշ» պետական պարգևով, արժանացել գերատեսչական տարբեր պարգևների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: