ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։

 

Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է նաեւ, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաեւ տոնական միջոցառում եւ հրավառություն։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։ Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դեկտեմբերի 11-ին անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իրականացված աշխատանքները: Նշվել է նաեւ, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաեւ տոնական միջոցառում եւ հրավառություն։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարեւորել է շահագրգիռ գերատեսչությունների հետեւողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 28-ին գրել էր, որ  «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: Խոսքը ԱՄՆ-ում մոտ 600.000 դոլարով տուն գնած Բագրատ Բադալյանի մասին է: Պարզվում է՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ֆինանսական հատվածի հետ կապված գրեթե 0 դերակատարություն ունի: Ի դեպ, այս մասին հարցում «Ժողովուրդ» օրաթերթն ուղարկել է նաեւ ՀՀ կառավարություն, որտեղից մեզ փոխանցել էին, որ մեր հարցումը վերահասցեագրել են պետական մյուս կառույցներին, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն այս մրցույթի անցկացման գործում: Ստացվում է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն այժմ նաեւ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովի նախագահն է եւ զբաղվում է այդ աշխատանքներով: Եվ թերեւս կարող ենք ենթադրել, որ  Արայիկ Հարությունյանը միաժամանակ ֆինանսական հատվածն էլ «աչքի տակ» է պահում: Ի դեպ, Արայիկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքել էր, որ որեւէ առնչություն ունի «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի մրցույթի հետ, բայց ստացվում է, որ պարոն Հարությունյանը ստել է մեզ, եւ նա ոչ միայն առնչություն ունի, այլեւ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովի նախագահն է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը վայր է դնում մանդատը. այս մասին նա հայտնեց սոցցանցի իր էջում՝ գրառում կատարելով. «Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս եւ մեր գործընկերներին»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս նոյեմբերի 22-ին գրել էր, որ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու, այդ թվում՝ Արամ Վարդեւանյանը:

 

 

ԱՌԱՋԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպում է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը ներառելու է չորս թեմատիկ հարթակներ.

1) «Պատմական կապեր. Դարերի երկարատեւ փոխագործակցություն»

2) «Հայաստանն ու Հնդկաստանը գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների շրջանակներում»

3) «Ճկուն բարեկամություն փոփոխվող աշխարհաքաղաքականության մեջ. Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններ»

4) «Բազմաչափ երկկողմանի համագործակցության հեռանկարներ»:

Միջոցառման բանախոսներն են լինելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Նարեկացու անվան hայագիտության կենտրոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, միջազգային հարաբերությունների դոկտոր, Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը եւ այլք:

 

 

 

 

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային Ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին: Այս առնչությամբ Կոնջորյանը իր սոցիալական ցանցի էջում գրել է. «Քննարկել ենք Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը եւ կարեւորել Խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում: Վերահաստատել ենք մեր հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության եւ Պառլամենտի դերի բարձրացման հարցում»:

 

 

 

 

ՈՎ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ

Լարսի անցակետը հատել փորձող որոշ բեռնատարներ, որ նոյեմբերի սկզբից Վրաստանի տարածքում են՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի մոտ, այս օրերին նոր միայն կարողացել են անցնել շրջանցիկ այդ ճանապարհը: Բայց, ցավոք, դրանից որեւէ բան չի փոխվել, ու դա չի էլ նշանակում, թե բեռնատարներն առաջիկա օրերին կամ շաբաթներին կարողանալու են հատել ռուս-վրացական սահմանը: ArmLur.am-ի հետ զրույցում այս պահին դեպի Լարսի անցակետ ճանապարհի մասին մանրամասներ է հայտնում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Պատգամավոր Դանիելյանը զարմանում է՝ ինչպես կարելի էր առիթը չօգտագործել ու ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցն առանձին չքննարկել: «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտում է՝ հարցը մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ամենատարբեր հարթակներում բարձրաձայնում է, բայց առ այսօր դրական որեւէ տեղաշարժ չկա: Մեր զրուցակիցն արձանագրում է՝ իրավիճակի հետ կապված՝ պարենային շուկայում արդեն իսկ թանկացումներ են նկատվում, արտահանող ընկերությունների մոտ՝ սնանկության դեպքեր: Տնտեսվարողները, հավելում է, աճեցրած ու ստացած բերքը ռեալիզացնել չեն կարողանում, ինչը գյուղատնտեսության ոլորտի իրական աղետներից է: Ընդհանուր առմամբ, նորից ընկերության տեղկացմամբ, հայկական բեռնատարների թիվն այս պահին ավելի քան 3.000-ի է հասնում:

 

ԱՆԳՈՐԾ ԿՄՆԱՆ

90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ: «Հիմնարկն ունի մոտ 100 աշխատող, բայց կարող է՝ 10-ը միայն աշխատեն, մնացածի ճակատագիրը անհայտ է: «Մեզ ծանուցել են, որ հիմնարկը հունվարի 1-ից տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մի հարկում պիտի տեղավորվենք բոլորով: Ինչն է խնդիրը, որ մեզ՝ հասարակ աշխատողներիս, գործազուրկ են դարձնում». այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված ասացին «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» մի խումբ բուժաշխատողներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլվել են երկու անհամատեղելի կառույցներ՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին՝, որպեսզի նախարարի սրտի ֆինանսիստը՝ Ահարոն Բարսեղյանը, լավ պայմաններում աշխատի: Իսկ Այրվածքաբանության ազգային կենտրոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով ընդամենը մի հարկում: Այս առնչությամբ Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ առողջապահության նախարարությունից.« Բանիմաց, փորձառու, խելացի, շարունակական զարգացման ծրագրերից օգտվող, վերապատրաստված մասնագետը համակարգից դուրս չի մնա: Կարծում եմ` սա հստակ պատասխան է։ Բացի այդ, կշարունակի աշխատել լավ պայմաններում եւ կունենա զարգացման առաջընթացի հնարավորություն»: Հիշեցնենք, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ՊԱԳ է տեղափոխվել Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որեւէ առնչություն չունեն ընտանքով:




Լրահոս