ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Մայրաքաղաքի Շիրազի-Մազմանյան-Չաուշի փողոցների-Սիլիկյան խճուղու շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային եւ հետիոտնային լուսացույցներ:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Որոնք են ծնողների եւ զավակների իրավունքներն ու պարտականությունները:

Մանվել Կարապետյան 29 տարեկան

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծնողների եւ զավակների իրավունքներն ու պարտականությունները (ընդ որում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը) որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Ծնողների ու զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների եւ զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան։ Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների եւ ծնողների ու զավակների միջեւ այլ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չափահաս զավակների ալիմենտային պարտավորությունները ծնողների օգտին, ինչպես նաեւ ընտանիքի այլ անդամների ալիմենտային պարտավորությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում նման պարտավորությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացի է ալիմենտ ստանալուն հավակնող անձը։

 

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինպես է կատարվում քրեական գործով վարույթում առարկաների պահպանության ապահովումը:

Լավրենտ Սարուխանյան 68 տարեկան

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առարկաները պահելիս եւ փոխադրելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք զերծ մնան կորստից, վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց:Գործն ուղարկելիս ուղեկցող նամակում եւ մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում թվարկվում են քրեական գործին կցված եւ նրա հետ ուղարկվող բոլոր առարկաները, ինչպես նաեւ նշվում են գործին չկցված իրեղեն ապացույցների գտնվելու տեղերը: Իրեղեն ապացույցները դատարան են ուղարկվում փաթեթավորված եւ կնքված վիճակում:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առարկաներն ստանալիս դրանք համեմատվում են ուղեկցող նամակում կամ մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում առկա տվյալների հետ: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դրա մասին կազմվում է արձանագրություն: Փաթեթավորված եւ կնքված իրեղեն ապացույցները բացվում եւ հետազոտվում են միայն դատաքննության ընթացքում:

 




Լրահոս