ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 143

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարեւորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են 75,000 դրամ աշխատավարձով աշխատել, չունեն կրթություն:

«Կրթությունը նրա մասին է, որ մենք մարդուն հնարավորություն տանք, որ ինքը ստիպված չլինի ամիսը 75,000 դրամով աշխատել։ Եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով ամիսը աշխատում է, եկեք հասկանանք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը որոշել է պարզել, թե Հայաստանում կրթության ոլորտում աշխատող քանի մասնագետ է ստանում ամսական 75,000 դրամից պակաս աշխատավարձ։

Հայաստանում մոտ 5000 ուսուցիչներ ստանում են 75 հազար դրամից պակաս աշխատավարձ։

ՊԵԿ-ի խնդրանքով մի քանի լրացուցիչ հարցումներ ուղարկելուց հետո, ի վերջո,  ստացել են ավելի քան 40 դասակարգիչների (մասնագիտացումների) քանակական տվյալներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դասակարգչի տակ գրված քանակի աշխատողներ ամսական ստանում են 75,000 դրամից պակաս աշխատավարձ։

Եվ այսպես, ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած, կրթության ոլորտում աշխատող մոտ 5000 մարդ ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։

Առավել մեծ թիվ են կազմում քոլեջների եւ բուհերի դասախոսները։ 722 դասախոս ամսական ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։ Նույնչափ աշխատավարձ է ստանում նաեւ 640 գրադարանավար, 509 լաբորանտ, 248 օտար լեզվի եւ գրականության ուսուցիչ, 257 հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, 229 հոգեբան, 217 մաթեմատիկայի ուսուցիչ եւ այլն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ավելի քան 2400 ուսուցիչ ամսական ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։

Այսպիսով, փաստենք, որ վարչապետի կողմից արված պնդումն այն մասին, որ 75 հազար դրամ աշխատավարձով աշխատող մարդը կրթություն չի ստացել, փաստացի սխալ է. Հայաստանում հազարավոր բարձրագույն կրթություն ստացած անձինք աշխատում են ամսական մինչեւ 75 հազար դրամ աշխատավարձով։ Նա թերեւս հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝  ՔՊ խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել: Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ Կենտրոնական բանկի անդամ դառնալ են ցանկանում Նարեկ Ղազարյանն ու Արմեն Նուրբեկյանը: Նրանք երեկ հանդիպել են իշխող մեծամասնության հետ, քննարկում ունեցել: Քաղաքական իշխանությունը, մեզ հասած լուրերի համաձայն, դեմ չէ ո՛չ Ղազարյանի, ո՛չ Նուրբեկյանի թեկնածությանը: Տեղեկացանք նաեւ, որ նրանք երկուսն էլ ԿԲ-ի հին կադրերից են: Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է Գագիկ Բարսեղյանին ներկայացնել ու սատարել: Նա, նշենք, ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է: Ինչ վերաբերում է ՀՌՀ անդամի թեկնածությանը, ապա նիստին մասնակցած պատգամավորները մեզ տեղեկացրին, որ երիտասարդ աղջկա միայն անունն են հիշում՝ Լենա: Ինչ վերաբերում է նրան՝ որպես ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրելուն ու սատարելուն, ապա ՔՊ-ում այդ մասով դեռեւս վերջնական տեսակետ չկա: Փաստն այն է, սակայն, որ ՀՌՀ անդամ դառնալ ցանկացող աղջիկը նիստին մասնակցող առանց այն էլ սակավաթիվ պատգամավորների մոտ չի տպավորվել, եւ որեւէ մեկը նրա ազգանունը չէր մտաբերում: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ 71 պատգամավոր ունեցող խմբակցության աշխատանքային նիստին երեկ մեկ տասնյակին մոտ մարդ էր մասնակցում: ՔՊ-ական պատգամավորներից շատերն անգամ տեղյակ էլ չէին, որ նիստ ունեն: Դա, թերեւս, խորհրդարանական աշխատանքի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի ու խմբակցության ղեկավարության աշխատեալոճի մասին է վկայում:

 

 

 

Դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան. այս մասին տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ դատախազության իրազեկ աղբյուրները։ Առաջին պատգամավորը «Հայաստան»  խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան: Քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել նախ զրկել անձեռնմխելիությունից, ապա նաեւ կալանավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հավելենք, որ ՀՀ «ԱԺ կանոնակարգ»  օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատախազի «միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում», այսինքն՝ արտահերթ նիստով հնարավոր չէ պատգամավորի կալանքի հարցով խորհրդարան մտնել: Քանի որ հերթական նստաշրջանը դեկտեմբերի 6-ից է սկսվում 4 օրով, հետեւաբար նախատեսվում է, որ մյուս ամիս կմտնի դատախազը ԱԺ: Այս տարի այլեւս հերթական նիստեր նախատեսված չեն, մյուս նիստերը կլինեն արդեն փետրվար ամսից: Իշխանության գծագրած սցենարով՝ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի կալանքի հարցը կձգվի մյուս տարի. եթե այդ ընթացքում նրանք պատգամավորական մանդատից հրաժարվեն, հարցը թերեւս այլ կերպ կփակվի: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե Սեյրան Օհանյանը որ գործով է որպես մեղադրյալ ներգրավված: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Սեյրան Օհանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու մեջ»: Օհանյանը տարբեր առիթներով ասել է, որ այս գործը շինծու է եւ հիմնազուրկ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Առիթը քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով նրա արած հայտարարություններն են: Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն Գեղամ, Մանուկյանին մեղադրանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 329-ի հոդվածի հատկանիշներով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելը կամ քարոզելը…): Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ: Հիշեցնենք նաեւ, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Նրանք, ըստ էության, ազատության մեջ էին 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում:

 

 

 




Լրահոս