ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի եւ Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով տուժածներ չկան։ Ըստ տեղեկությունների՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում եւ սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Մաքսային հսկողության ներքո գտվող տրանսպորտային միջոցը այլ անձի հանձնելու դեպքում ի՞նչ չափով տուգանք է առաջադրվում:  

Հայկ Մուրադյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային օրենսգրքի  198 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ մաքսային օրենսգրքի  192 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Աշխատանքի ժամանակացույցով չնախատեսված հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Լենա Սարուխանյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

 




Լրահոս