ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն չի կարդում իր իսկ կողմից ընդունված օրենքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ եւս մեկ անգամ ապացուցվեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց կողմից ընդունվող օրենքները չեն կարդում եւ մոռանում են նախկինում արված իրենց հայտարարությունների մասին։

Բանն այն է, որ երեկ Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին ընդդիմության նախագիծը չընդունվեց. իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը, թեեւ նրանք համաձայնել էին արտահերթ նիստում ընդդիմության հայտարարությունը քննարկել, բայց դեմ էին, որ այն ընդունվի։

Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին՝ Հայաստանի խորհրդարանը հայտարարություն ընդունի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով առանց սահմանափակումների։

Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը բացել էր փակագծերը եւ ասել, որ իշխող ուժը դեմ է, որ ներառեն Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը։ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ Թևանյանի, ջնջել է հանրապետություն բառը։ Օրինակ, գրված է՝ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից, ՔՊ ն առաջարկել էր դա գրել՝ Լեռնային Ղարաբաղի հայության վրա հարձակում։

Այսինքն, իշխող խմբակցությունը դեմ է ինքնորոշման իրավունքի սկզբունքի ձևակերպմանը։ Մինչդեռ այս սկզբունքը նախկինում, նույնիսկ պատերազմից հետո պնդում էին նաև Փաշինյանի թիմակիցները։

Բացի դրանից ըստ էության նրանք դեմ էին հայտարարությանը՝ դրանում «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» եզրույթների առկայության պատճառով։ Սակայն ուշագրավ է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի հոդված 7-ի 3-րդ կետում գրված է․ «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով․․․»։

Այսինքն «Արցախի Հանրապետություն» եզրույթն, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այնպես էլ այս տարի արտացոլված է օրենքի ուժ ունեցող իրավական ակտում։

Մանրամասները ՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս