Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Այն այս տարի հոբելյանական է և անցկացվում է 10-րդ անգամ։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Բացման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը, համերգը կղեկավարի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի, Միխայիլ Գլինկայի, Ալեքսանդր Բորոդինի ստեղծագործություններից։ Համերգը նվիրված է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 90-ամյակին։ Խաչատրյանական փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։ Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Այս ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու ևս չորս համերգ՝ անվանի մենակատարների մասնակցությամբ։




Լրահոս