Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ սուրբ Գեղարդը: Այս մասին հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական էջը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատմել է Հայ առաքելական եկեղեցու թանգարանում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդի նշանակության և զորության մասին։
Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։
Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։