ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են պատմամշակութային շենքերի վրա մի քանի հազար անցքերի իրական հեղինակները. իշխանության թշվառությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից իշխանամերձ լրատվամիջոցներն ու պաշտոնյաները (որոնց մեջ, ի դեպ, իրավաբաններ կան), մեկը մյուսին հերթ չտալով, տարածում են մոնտաժված մի տեսանյութ, որտեղ լրագրող-օպերատորը ցուցադրում է պատի մեջ մտցված հեղույսը։

Կադրը տեսախցիկով ֆիքսում է հեղույսը հանել-դնելը, ինչին էլ հենց հղում են անում իշխանության ներկայացուցիչներն ու արդարանում, թե օպերատորն է ծակ բացել ու հեղույսը պատի մեջ մտցրել։ Եթե անգամ ենթադրենք, որ ընդդիմադիր լրատվամիջոց ներկայացնող օպերատորը, գայլիկոնը ձեռքն արած, պատը ծակել ու հեղույսն այդ անցի մեջ է տեղադրել, ապա պատմամշակութային արժեք համարվող շենքի վրա մի քանի հազար անցքերի հեղինակներն ովքե՞ր են․ նորից լրագրողնե՞րը, թե՞, ամեն դեպքում, «նախկինները»։

Իհարկե, պարզից էլ պարզ է, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ արդարանալու ու մեղքն իրենց վրայից գցելու խնդիր են փորձում լուծել, բայց դրանից իրականությունը չի փոխվում ու պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին վնաս պատճառելու մասին են խոսում նաեւ անվանի քանդակագործները։

Այսքանից հետո եւս իշխանականները նոր հնարք կգտնեն որեւէ մեկին մեղադրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն. Հ.




Լրահոս