Արցախում 120.000 մարդ այս պահին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտակ Բեգլարյանը։
Դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման Լեռնային Ղարաբաղում։ Սա պետք է խստորեն պատժվի։
Հիշեցնենք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: