
Armlur -ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ Պետեկամուտների
կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը շարունակում է համալրել արտասահմանում իր առանձնատների
ցանկը: Խաչատրյանը մի առանձնատուն է ձեռք բերել ԱՄՆ-ում` Լաս Վեգաս քաղաքի ամենահարուստ
թաղամասերից մեկում` Բեւերլի Հիլզում: Նա հիմա պատրաստվում է այդ առանձնատունը քանդել
ու տեղում նոր, ավելի շքեղը կառուցել: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի առանձնատունը գտնվում
է հայտնի մաֆիոզ Ալ Կապոնեի` 30-ականներին կառուցված վիլլայի հարեւանությամբ: ՙarmlur-ի աղբյուրների պնդմամբ, Խաչատրյանը նաեւ
տներ ունի Չեխիայում եւ Ֆրանսիայում: Սակայն լուրերը պաշտոնապես Խաչատրյանից ճշտել
չհաջողվեց: