![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/317739889_656232239535870_7829216359741821985_n.jpg)
Այսօր դասակի հրամանատար, հերոս Գարիկ Բադեյանի ծննդյան օրն է: Գարիկ Բադեյանը ծնվել է 1989 թվականին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
2006-2008թթ. ժամկետային զինվորական ծառայության է անցել Քարվաճառում: Զորացրվելուց հետո երկար տարիներ որպես պայմանագրային զինծառայող աշխատել է ՀՀ զորամասերից մեկում: Վերջին տարիներին եղել է դասակի հրամանատար:
2022թվականի սեպտեմբերի 13-ին նենգ թշնամու անակնկալ հարձակման ժամանակ Գարիկը մինչև վերջին շունչը կռվել է հանուն հայրենիքի, հանուն բոլորիս:
Գարիկն ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա: Նորածնին հասցրեց տեսնել ընդամենը 5 օր: