![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/dzyun-buq-avtochanaparh-1.jpg)
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։