Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ինյարիտուն:
«Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշի մեդալն Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղ)։ Մենք շարունակելու ենք պաշտպանել Արցախում հայերի ապրելու իրավունքը՝ միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ մեկտեղ»,- գրել է Ինյարիտուն։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում նշված է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։
Ինյարիտուն մեդալը ստացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։