
Դեկտեմբերի 03-ին, ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարան է այցելել ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քաջարանի քաղաքապետը ու լուսանկարներ հրապարակել այցից:
««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում գործող՝ մշակութային, նախադպրոցական և մարզական օջախներ։
Առաջին կանգառը «ԶՊՄԿ» մշակույթի պալատում էր, երկրորդ կանգառը նախադպրոցական ուսումնական հաստատությունում, այնուհետև մարզահամալիրում, որտեղ հյուրերը ծանոթացան համայնքի երեխաների և սաների վերոնշյալ մշակութային, մարզական ու նախադպրոցական հաստատություններում պարապմունքների ընթացքին և պայմաններին»,- հայտնել է նա։