Նախնական տվյալներով՝ դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:
Միջոցներ են ձեռնարկվում կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։