«3+3» շրջանակը շատ լավ մոդել է. Իրանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Կանին անդրադարձել է Մոսկվա կատարած իր վերջին այցին, ասել, որ երկու երկրները որոշակի շրջանակներ և մեխանիզմներ են մշակել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։

Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայի հարցով, կիրակի ասել է Ալի Բաղերի Կանին: Նա հավելել է, որ  Թեհրանն ու Մոսկվան շատ լավ համագործակցում են կովկասյան տարածաշրջանի հարցում։

«3+3» շրջանակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շատ լավ մոդել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար», ասել է նա:




Լրահոս