Ի՞նչ նպատակով է գլխավոր դատախազը Մոսկվա մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Մոսկվա կմեկնի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարդապետյանի հետ մեկտեղ՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնեն դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Տեղեկացանք, որ այցի նպատակն է խորացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունն, ինչպես նաև՝ ընթացիկ հարցերին անդարդառնալը։

Գործուղումը, որի հետ կապված ծախսերը ՀՀ պետբյուջեից են կատարվելու, 2022 թվականի դեկտեմբերի 7-10-ը կտևի։

Սևակ Վարդումյան




Լրահոս