ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ, գրում է Armsport-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօրվա գոլերի հեղինակներ Օլիվյե Ժիրուի և Կիլիան Մբապեի լուսանկարն ու գրել․ «Դեպի քառորդ եզրափակիչ»։
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին։
Հանդիպման տեմպը բավականին բարձր է առաջին կեսում։ Ողջ խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ անդադար գրոհներ էին ձեռնարկում ու սպառնում միմյանց դարպասներին։ Նախ, Լևանդովսկին, ապա Մբապեն վտանգավոր պահեր ունեցան։ Լեհաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը նաև առաջին կեսի վերջնամասում․ միանգամից երկու հարված հետևեց Ֆրանսիայի դարպասին․գնդակը նախ, ծնկներով հետ մղեց Լյորիսը, իսկ հետո պաշտպանը դարպասի առջևից չեզոքացրեց հաջորդ հարվածը։
44-րդ րոպեին Ժիրուն մրցակցի դարպասային հրապարակում ստացավ Մբապեի փոխանցումն ու գնդակն ուղարկեց Շչեսնիի դարպասը՝ դառնալով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Երկրորդ կեսը ևս շատ ակտիվ ընթացավ․ այս անգամ ավելի շատ պրեսինգի դիմում էին ֆրանսիացիները, ինչն իր արդյունքը տվեց։ 74-րդ րոպեին Դեմբելեի փոխանցումից հետո Մբապեն գրեթե տուգանայինի մատույցներից շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Մբապեն նաև դուբլ ձևակերպեց։
Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին մրցավարը ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակեց Ֆրանսիայի դարպասին․ Լևանդովսկու հարվածը Լյորիսը կասեցրեց, սակայն, մրցավարը կրկնել տվեց հարվածը, քանի որ մինչ այդ երկրպագու էր մտել խաղադաշտ։ Այս անգամ Լևանդովսկին դիպուկ էր և հաշիվը դարձրեց 3-1։
Ֆրանսիան շարունակում է պայքարը մրցաշարում։