Սեպտեմբերի 13-ի պատերազմի հետեւանքները. պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները մեկը մյուսի հետևից մեղադրանք են առաջադրում սեպտեմբերի 13-ին եւ 14-ին տեղի ունեցած պատերազմի դեպքերով: Նկատում ենք, որ իրավապահները հիմնականում մեղադրանք են առաջադրում Ջերմուկում ծառայություն իրականացրած հրամանատարներին, որոնք հրաժարվել են կոնկրետ գործողություն իրականացնել:

Այսպիսով ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գուրգեն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի պայթուցիկ սարքերի վնասազերծման դասակի 1-ին պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկի հրամանատար-օպերատոր, պայմանագրային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախաձեռնված և իրականացված ագրեսիայի ընթացքում, 2022 թվականի սեպտեմբերի 15֊ին,ստորաբաժանման կազմում ժամանելով Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք և վերադաս հրամանատարության կողմից առաջադրված խնդիրների շրջանակում պարտավոր լինելով ստորաբաժանման կազմում ընդգրկվել մարտական հերթապահության ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, ստորաբաժանման կողմից առաջադրված խնդիր կատարմանդ ձեռնամուխ լինելու ընթացքում, տեղեկանալով առաջադրանքի բովանդակության մասին, ի սկզբանե, դիտավորյալ, բացահայտ հրաժարվել է այդ զինվորական ծառայության առանձին պարտականությունը կատարելուց՝ վերադաս հրամանատարությանը հայտնել է, որ Ջերմուկ քաղաքից չի մեկնի մարտական հերթապահության տեղամաս և չի ստանձի ստորաբաժանման առջև դրված մարտական առաջադրանքով պայմանավորված պարտավորությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի կատարմամբ՝ Գ.Սահակյանը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 19-ը՝ ժամը 11:20-ը, գտնվել է Ջերմուկ քաղաքում, ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման վայրում, ստորաբաժանման անձնակազմի հետ չի գնացել պահպանության տեղամաս, տկյալ տեղանքում չի իրականացրել մարտական հերթապահության։

Քնար Մանուկյան




Լրահոս