
“”Ժողովուրդի“” տեղեկություններով, նախօրեին` երեկոյան, նախագահական նստավայրում տեղի ունեցած
հավաքում կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների եւ իշխանական վերնախավի ներկայացուցիչների
հետ Սերժ Սարգսյանը քննարկել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը: Ուշագրավը,
սակայն, այդ հավաքին հաջորդած մյուս քննարկումն է: Ըստ մեր տեղեկությունների, արդեն
ավելի նեղ շրջապատով Սերժ Սարգսյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ նախագահ Արթուր
Բաղդասարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել
են կոալիցիայի հետագա ճակատագիրը: Սակայն վերջնական որոշում նրանք չեն կայացրել: