Հրապարակ. Դավիթ Հարությունյանին պատկառելի փոխհատուցում են վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ անդամ, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի
և
“”Չեխական ավիաուղիների“” միջև կոնֆլիկտը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հաշտությամբ է ավարտվել՝
ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, և Դ. Հարությունյանը
հրաժարվել է հայցից:  
“”Հիշեցնենք,
որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից.
վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած
վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում
պահանջելով «Չեխական ավիաուղիներից»: Հայցն ընդունվել էր, և այն պետք է քններ Կենտրոն,
Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը
“”
,-
հավելում է թերթը:




Լրահոս